«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գնահատել է թիմի ղեկին իր երկարատև աշխատանքը։
«Ես ուրախ եմ այնտեղ, որտեղ գտնվում եմ։ Ես դեռ ունեմ այդ պաշտոնի համար անհրաժեշտ էներգիան։ Ես գիտակցում եմ իմ աշխատանքի բոլոր հետևանքները՝ լավ և վատ», – մադրիդյան մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Սիմոնեն նաև խոստացել է անել հնարավոր ամեն ինչ «Ատլետիկոյի» երիտասարդության համար։
«Մենք միշտ կփնտրենք նրանց մեջ տեսած լավագույնը, կբացահայտենք այն և կօգտագործենք ըստ մեր կարիքների»։
Ակումբում իր 14 տարիների ընթացքում Սիմեոնեն հաղթել է 8 տարբեր մրցաշարերում, այդ թվում՝ առաջնությունը (երկու անգամ), Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգան (երկու անգամ)։