Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Ռոման» սպասում է Ջեյդոն Սանչոյի վերջնական որոշմանը՝ առաջարկը ներկայացնելուց հետո։
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Անգլիայի հավաքականի եզրային հարձակվողին վարձակալությամբ տրամադրել՝ պարտադիր գնման կետով, որը կազմում է 22.5 միլիոն եվրո։ Անգլիական ակումբը ցանկանում է արագ ավարտել գործարքը, և այժմ ամեն ինչ կախված է Սանչոյի համաձայնությունից։