Բրազիլացի պաշտպան Ռաֆայել Տոլոյը վերադարձել է հայրենիք։ «Ատալանտայի» նախկին խաղացողը ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է ստորագրել «Սան Պաուլոյի» հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի նոր համաձայնագիրը կնքվել է «1+1» սկզբունքով։
34-ամյա Տոլոյը «Ատալանտայում» էր 2015 թվականի օգոստոսից․ այդ ընթացքում նա մասնակցել է 313 հանդիպման, դարձել 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ 2020 թվականից իտալական ակումբի ավագն էր։
Հիշեցնենք, որ Տոլոյը «Սան Պաուլոյում» արդեն հանդես է եկել 2012-15 թվականներին՝ 128 խաղում գրանցելով 5 գոլ և 3 գոլային փոխանցում։