Էդերսոնը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կարող է կարիերան շարունակել «Գալաթասարայում»։

Թուրքական ակումբը պաշտոնական առաջարկ է ներկայացրել անգլիական գրանդին և պատրաստ է վճարել մոտ 10 միլիոն եվրո։ Սակայն «Սիթին» պահանջում է ավելի բարձր գումար, և կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եթե Էդերսոնը լքի մանչունիական ակումբը, «Սիթին» կփորձի պայմանագիր կնքել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ։