«Բետիսը» չի պատրաստվում հրաժարվել եզրային հարձակվող Անտոնիից։ Իսպանական Լա Լիգայի ակումբը հույս ունի կրկին պայմանագիր կնքել բրազիլացու հետ։ Այս մասին հաղորդում է Goal-ը։
Անտոնին «Բետիսում» 2024/2025 մրցաշրջանի երկրորդ կեսին վարձավճարով խաղացել է 7 համարի ներքո։ Բրազիլացին «սպիտակ-կանաչների» կազմում անցկացրել է 26 պաշտոնական խաղ, որոնցում խփել է ինը գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում իր թիմակիցներին։
Ավելի վաղ «Բետիսը» հայտարարել էր, որ ցանկանում է կրկին վարձակալել Անտոնիին, քանի որ ակումբը չի կարող իրեն թույլ տալ 25-ամյա խաղացողի ամբողջական տրանսֆերը։