«Չելսին» հետաքրքրված է «Բայերի» ֆուտբոլիստի ծառայություններով

«Բայեր Լևերկուզենի» կենտրոնական պաշտպան Պիերո Ինկապին կարող է շարունակել իր կարիերան Լոնդոնի «Չելսիում»։ Այս տեղեկատվությունը տարածում է «Բոլավիպը»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» այժմ քննարկում է Ինկապիի համար 60 միլիոն եվրո արժողությամբ գործարքը։ «Ազնվականները» 23-ամյա էկվադորցուն դիտարկում են որպես Լևի Քոլվիլի փոխարինող, ով պատռել է խաչաձև կապանները։

Ընդգծվում է, որ Ինկապին ինքը շատ է ցանկանում տեղափոխվել «Չելսի»։ Անցյալ մրցաշրջանում պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 45 խաղում, խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։