«Ինտերի» նախագահը գնել է ակումբի բաժնետոմսերի երկու տոկոսը

Իտալական «Ինտերի» նախագահ Ջուզեպպե Մարոտան ձեռք է բերել ակումբի բաժնետոմսերի մոտ 2%-ը՝ ամրապնդելով իր նվիրվածությունը միլանյան թիմի ապագային։

«Մարոտտայի ներդրումը ակումբի բաժնետոմսերում ցույց է տալիս նրա խորը նվիրվածությունը «Ինտերին», մեր ընդհանուր տեսլականին նրա աջակցությունը և թիմերի բարգավաճման ու առաջընթացի համար երկարաժամկետ ծրագրերի իրականացման նվիրվածությունը», – նշված է ակումբի հայտարարությունում։

Մարոտտան «Ինտերի» նախագահի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի հունիսի 4-ին։ Նա ակումբին միացել էր դեռ 2018 թվականին՝ մինչ այդ փորձ ձեռք բերելով «Յուվենտուսում», «Սամպդորիայում» և «Ատալանտայում»։