«Միլանը» ակտիվացրել է բանակցությունները «Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի հետ պայմանագիր կնքելու համար։ «Ռոսոներիները» ցանկանում են պայմանագիր կնքել խաղացողի հետ մինչև Իտալիայում տրանսֆերային պատուհանի փակվելը (սեպտեմբերի 1-ը)։ Այս մասին հայտնել է Milan News 24-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, որի հետ նրանք միասին աշխատել են «Յուվենտուսում», անձամբ հետաքրքրված է Կիեզայի տրանսֆերով։
Կիեզան «Լիվերպուլ» է տեղափոխվել «Յուվենտուսից» 2024 թվականի ամռանը։ Անցյալ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 14 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։