«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կարող է շարունակել իր կարիերան Թուրքիայի առաջնությունում։
Ինչպես հայտնի է դարձել հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյին, «Գալաթասարայը» առաջին պաշտոնական առաջարկն է արել «Մանչեսթեր Սիթիին» Էդերսոնի համար։
Աղբյուրի համաձայն՝ «Գալաթասարայը» տասը միլիոն եվրոյի առաջարկ է արել, սակայն «Քաղաքայինները» ավելին են ցանկանում։ Ընդգծվում է, որ եթե Էդերսոնը վաճառվի, «Մանչեսթեր Սիթին» ՊՍԺ-ից կգնի Ջանլուիջի Դոննարումմային, ով արդեն պատրաստ է տեղափոխվել Անգլիա։
Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Էդերսոնին անվանել էր թիմի հիմնական դարպասապահ։