ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվող Դեզիրե Դուեն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է Indykaila News-ը։
Աղբյուրի համաձայն՝ մի քանի ամսից «Բարսելոնան» նոր նախագիծ կմեկնարկի և կձգտի գնել Դուեին։ Նշվում է, որ «Բլաուգրանան» ցանկանում է վերադառնալ եվրոպական ֆուտբոլում գերիշխող դիրքերի և կարծում է, որ Դուեյի և Յամալի զույգը կնպաստի դրան։
Անցյալ մրցաշրջանում Դուեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 61 հանդիպում, խփել է 16 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ Ֆրանսիացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։