ՊՍԺ-ի հարձակվողը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

ՊՍԺ-ի հարձակվող Լի Կանգ Ինը մտածում է փարիզյան ակումբից հեռանալու մասին՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար։ Ֆրանսիական գրանդը պատրաստ է բաց թողնել 24-ամյա ֆուտբոլիստին, եթե նրա համար համապատասխան առաջարկ ստանա։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի տվյալներով՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Նապոլին» ուշադիր հետևում են հարավկորեացի ֆուտբոլիստի հետ կապված իրավիճակին։ Ընդգծվում է, որ լոնդոնյան ակումբը ուղիղ կապ է հաստատել։

Լի Կանգ Ինը ՊՍԺ է տեղափոխվել «Մալյորկայից» 2023 թվականի ամռանը։ Անցյալ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 խաղի, որոնցում խփել է յոթ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։