«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին ապաքինվել է վնասվածքից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ արգենտինացին մկանային վնասվածք էր ստացել և բաց էր թողել թիմի երկու հանդիպում։
«Մեսսին լավ է, նա մարզվում է թիմի հետ չորեքշաբթի օրվանից։ Եթե որևէ անսպասելի բան չպատահի, նա կլինի խաղի հայտացուցակում», – Մասկերանոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
«Ինտեր Մայամիի» և «Լոս Անջելես Գելաքսիի» միջև խաղը կկայանա օգոստոսի 17-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 03։30-ին։