«Ալ-Նասրը» հայտարարել է աստղային տրանսֆերի մասին

«Բավարիայի» վինգեր Քինգսլի Կոմանը տեղափոխվել է «Ալ-Նասր», հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նախկինում հաղորդվում էր, որ տրանսֆերի արժեքը կկազմի 35 միլիոն եվրո, իսկ 29-ամյա ֆրանսիացին կվաստակի մոտ 20-25 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։

Քինգսլի Կոմանը «Բավարիայում» հանդես է գալիս 2017 թվականից։ Ֆրանսիացին անցկացրել է 339 հանդիպում, խփել 72 գոլ և կատարել 71 գոլային փոխանցում։

Մյունխենի թիմի կազմում ֆրանսիացի վինգերը 9 անգամ հաղթել է Բունդեսլիգան, վեց անգամ՝ Սուպերգավաթը և երեք անգամ՝ Գերմանիայի գավաթը։ Կոմանը նաև մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։