Սաուդյան ՆԵՈՄ ակումբը դիմել է «Ինտերի» պաշտպան Բենջամին Պավարին՝ բանակցություններ սկսելու առաջարկով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբը կսկսի բանակցություններ «Ինտերի» հետ, եթե 29-ամյա ֆրանսիացին համաձայնվի տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Պավարի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ 2024/25 մրցաշրջանում Պավարը 38 խաղում խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։