Լա Լիգայի նախագահը հաստատել է «Վիլյառեալ» – «Բարսելոնա» խաղը ԱՄՆ-ում անցկացնելու որոշմանը

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հաստատել է, որ 2025/26 մրցաշրջանի 17-րդ տուրի «Վիլյառեալի» և «Բարսելոնայի» միջև խաղը կանցկացվի Միացյալ Նահանգներում։

«Սեպտեմբերի վերջին մենք կունենանք պատասխան, թե արդյոք խաղը կկայանա Մայամիում։ Ես համոզված եմ, որ խաղը կկայանա Մայամիում։ Այս մրցաշրջանում դա մեր գլխավոր նպատակներից մեկը չէ, բայց այս տարի դա տեղի ունեցավ։

Մենք պետք է հիշենք, որ սա մի գործընթաց է, որը ակումբները սկսում են կամավոր խնդրանքով։ Ակնհայտ է, որ Լա Լիգան պատրաստ է դա անել, և ֆեդերացիան տվել է իր համաձայնությունը։ Հիմա մենք պետք է անցնենք ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ֆիլտրը և նրանց ընթացակարգերը՝ Մայամի տեղափոխվելու գործընթացը պատշաճ կերպով սկսելու համար։ Մենք հույս ունենք դրանք անցնել», – Տեբասի խոսքերն է մեջբերել Marca-ն։

Ակումբները հնարավորություն կունենան Լա Լիգայի ղեկավարության հետ քննարկել բոլոր հարցերը հաջորդ հանդիպման ժամանակ։ Սա սովորաբար տեղի է ունենում սեպտեմբերին, հավելել է Լա Լիգայի նախագահը։

«Վիլյառեալի» և «Բարսելոնայի» միջև խաղը նախատեսված է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին։