«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրություն է ցուցաբերում «Ռեալ Մադրիդի» վինգեր Ռոդրիգոյի նկատմամբ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղաքայինները» արդեն նախնական բանակցություններ են վարել 24-ամյա բրազիլացու հետ, որին պատրաստ են առաջարկել հինգ տարվա պայմանագիր։ Եթե Ռոդրիգոն ցանկանա հեռանալ, «Ռեալը» կփորձի ստանալ 100+ միլիոն եվրո հարձակվողի համար։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա բրազիլացին խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 54 խաղում՝ խփելով 14 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2028 թվականի ամռանը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։