«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ դարպասապահ Ժոան Գարսիան և հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող են մասնակցել Իսպանիայի առաջնության առաջին տուրի խաղին «Մալյորկայի» դեմ։
«Եթե Ֆլիկը ցանկանա, Ժոան Գարսիան և Ռեշֆորդը կարող են խաղալ», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Նշվում է, որ «Բարսելոնան» ավարտել է երկու ֆուտբոլիստներին գրանցելու բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը և այժմ սպասում է Լա Լիգայի վերջնական հաստատմանը։
Նախկինում հաղորդվել էր, որ կատալոնական ակումբը խնդիրներ է ունեցել 2025/26 մրցաշրջանի իր դիմումի հետ՝ աուդիտի պատճառով։