«Արսենալի» մարզիչ Միկել Արտետան խոսել է հարձակվող Վիկտոր Գյոկերեշի մասին, որին լոնդոնցիները ձեռք են բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Կարող եմ ասել, թե որքան ուրախ ենք, որ Վիկտորին ձեռա ենա բերել։ Նա մեծ ազդեցություն կունենա թիմի վրա, նա շատ լավ է հարմարվել, և մենք ուրախ ենք այս առիթով։
Շատ հարձակվողներ եկել են տարբեր լիգաներից և հաջողության են հասել։ Մենք պետք է ստեղծենք պայմաններ, որպեսզի նա հաջողության հասնի», – լրագրողներին ասել է Արտետան մամուլի ասուլիսի ժամանակ։
Անգլիական Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Արսենալը» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Խաղը կկայանա կիրակի՝ օգոստոսի 17-ին։