AS-ը հայտնում է, որ արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելան որոշել է ավարտել խաղացողի կարիերան։ Ֆուտբոլիստը խաղակոշիկները կախեց 33 տարեկանում։
Կիսապաշտպանը հունական թիմի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 31 խաղ։ Արգենտինացին խփել է վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Լամելան որոշել է դառնալ ֆուտբոլի մարզիչ։
Նա կմիանա իսպանական «Սևիլյայի» մարզչական կազմին, որը գլխավորում է Մատիաս Ալմեյդան։ Խաղացողի կարիերայի ընթացքում Էրիկը խաղացել է նաև «Ռոմայում», «Թոթենհեմում» և «Ռիվեր Փլեյթում»։ Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով նա անցկացրել է 25 խաղ և խփել երեք գոլ։