«Լիվերպուլի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Բորնմութ»

«Լիվերպուլի» վինգեր Բեն Դոակը կարող է շարունակել իր կարիերան մեկ այլ անգլիական ակումբում: Երիտասարդ ֆուտբոլիստը մոտ է «Բորնմութ» տեղափոխվելուն: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Աղբյուրի տվյալներով՝ ակումբները գտնվում են բանակցությունների վերջին փուլում: Տրանսֆերի գումարը կկազմի 29 միլիոն եվրո: Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Դոակով հետաքրքրված էին Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ, ինչպես նաև «Պորտուն» և «Շտուտգարտը»:

Անցյալ մրցաշրջանում 19-ամյա եզրային հարձակվողը «մերսիսայդցիների» կազմում անցկացրել է 24 խաղ, որոնցում խփել է երեք գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում: Շոտլանդացու արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 14 միլիոն եվրո: