Լոնդոնի «Չելսին» մերժել է Դորտմունդի «Բորուսիայի» առաջարկը

«Չելսին» մերժել է Դորտմունդի «Բորուսիայի» առաջարկը՝ կիսապաշտպան Քարնի Չուկվուեմեկեի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բորուսիան» ցանկանում էր ֆուտբոլիստին վարձակալությամբ վերցնել՝ գնելու պարտավորությամբ։ «Չելսին» այս տարբերակը համարել է ոչ արժանի տարբերակ, քանի որ ֆուտբոլիստի մյուս հավակնորդները առաջարկներ էին արել միայն Չուկվուեմեկեի ամբողջական տրանսֆերի համար։