Վերջերս «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ինյիգո Մարտինեսը տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»։ Իսպանացու հեռանալը մեկնաբանել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։
«Նա ունի զարմանալի բնավորություն և երբեք ոչինչ չի խնդրել։ Նա բերում էր ինտենսիվություն, ցանկություն։ Նա շատ կարևոր էր մնացած խաղացողների համար։ Ես իսկապես գնահատում եմ, որ հնարավորություն ունեցա մարզել նրան. նա բացառիկ էր և՛ որպես խաղացող, և՛ որպես անձնավորություն», – գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։