Կատալոնական «Բարսելոնան» դեռևս խնդիրներ ունի թիմի նորեկ Մարկուս Ռեշֆորդի գրանցման հարցում, հայտնում է Manchester Evening News-ը։
Ակումբը փորձում է կարգավորել բոլոր ընթացակարգերը, սակայն այդ գործընթացը դեռ չի ավարտվել ոչ միայն Ռեշֆորդի, այլև Վոյցեխ Շչեսնիի ու Ժերար Մարտինի դեպքում։
Անգլիացի հարձակվողի հարցը համարվում է առավել բարդ, քանի որ նրա աշխատավարձը ավելի բարձր է, քան Շչեսնիի և Մարտինիի։ Եթե խնդիրը ժամանակին չլուծվի, ապա 27-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայի նոր մրցաշրջանը կսկսի բացակայությամբ և Իսպանիայի առաջնությունում իր նորամուտը կկայանա միայն հունվարին։