Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» համալրել է «Էշտորիլի» հարձակվող Ռոդրիգու Ռամուշին, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա Ռամուշը պորտուգալական «Բենֆիկայի» սան է, սակայն երբեք չի հանդես եկել ակումբի հիմնական կազմում։ Անցած մրցաշրջանում նա վարձակալական հիմունքներով խաղացել է «Տոնդելայում»՝ Պորտուգալիայի երկրորդ լիգայում 28 հանդիպման ընթացքում խփելով 4 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։