Մադրիդի «Ռեալը» դիտարկում է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային որպես Տիբո Կուրտուայի հնարավոր փոխարինող, գրում է Mundo Deportivo-ն։
«Արքայական ակումբը» հետաքրքրված է 26-ամյա իտալացու ծառայություններով՝ հաշվի առնելով, որ Կուրտուան արդեն 33 տարեկան է, և նրա պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը երկու տարի։
Նշվում է, որ Դոնարուման այս փուլում բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վերջերս հայտարարել է՝ դարպասապահը չի շարունակի խաղալ փարիզյան թիմում։