Ալեքսանդր Իսակը կարող է տուգանվել

«Նյուքասլը» հիասթափված է թիմի շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի վարքից։ Հիշեցնենք, որ հարձակվողը հայտարարել է թիմի մարզումներն ու խաղերը բոյկոտելու մասին՝ «Լիվերպուլ» տեղափոխության ուշացման պատճառով։

Daily Mail-ի տվյալներով՝ ղեկավարությունը դեռևս չի դիմել կարգապահական միջոցառումների, բայց կանի դա, եթե ֆուտբոլիստի գործադուլը տարածվի նաև պաշտոնական հանդիպումների վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակումբները համաձայնության են եկել հարձակվողի տրանսֆերի շուրջ 138 միլիոն եվրոյի դիմաց, սակայն Իսակի գործակալը խորհուրդ է տալիս նրան ճնշում գործադրել «կաչաղակների» ղեկավարության վրա, որպեսզի տրանսֆերն ավելի արագ տեղի ունենա։ Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի առաջին փուլում «Նյուքասլը» օգոստոսի 16-ին արտագնա խաղում կխաղա «Աստոն Վիլլայի» դեմ։