«Արսենալը» և «Թոթենհեմը» կպայքարեն Անգլիայի հավաքականի աստղի համար

«Քրիսթալ Փելասի» և Անգլիայի հավաքականի հարձակվողական կիսապաշտպան Էբերեչի Էզեն կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ, հաղորդում է The Times-ը։

Ինչպես լրագրողներին հայտնի է դարձել, 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է Լոնդոնի «Թոթենհեմը»։ «Թոթենհեմի» ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել 45-50 միլիոն։ Կիսապաշտպանի մեկ այլ հավակնորդ է մայրաքաղաքային «Արսենալը»։

Հիշեցնենք, որ Էբերեչին «Արծիվների» գույները պաշտպանում է 2020 թվականից։ Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է «Քրիսթալ Փելասի» 43 խաղի՝ խփելով 14 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։