Հանս-Դիտեր Ֆլիկը վնասվածք է ստացել

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մարզման ընթացքում վնասել է աջ ձեռքը, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Գերմանացի մասնագետը թիմի մարզման ժամանակ ընկել է, ինչից հետո ակումբի բժշկական անձնակազմը անմիջապես օգնություն է ցուցաբերել։

60-ամյա Ֆլիկը «կապտանռնագույնների» հաջորդ մարզմանը ներկայացել է վիրակապած ձեռքով։