EUROPE LEAGUE. «Նոան» դուրս մնաց պայքարից

Fastex Պրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» ավարտեց իր ելույթը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում։

Որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սանդրո Պերկովիչի թիմը Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում մրցեց Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով, իսկ առաջին խաղում գրանցվել էր 1-1 արդյունք։

Լրացուցիչ ժամանակում հաշիվը չփոխվեց, և ամեն ինչ որոշվեց հետխաղյա 11-մետրանոցներում, որտեղ «Նոան» պարտվեց 5-6 հաշվով։ Հայկական թիմի կազմում նշակետից վրիպեցին Սերգեյ Մուրադյանն ու Յան Էտեկին։

«Նոան» իր եվրոպական մրցաշրջանը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում։