«Ասթոն Վիլայի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Նյուքասլ»

«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմզին տեղափոխվում է «Նյուքասլ», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գործարքը գնահատվում է 40 միլիոն ֆունտ, իսկ 24-ամյա կիսապաշտպանն առաջիկա ժամերին կանցնի բուժզննում և կկնքի պայմանագիր նոր ակումբի հետ։

Մալիկ Չաուի տրանսֆերից հետո Ռեմզին Էդի Հաուի թիմի երկրորդ ամառային ձեռքբերումն է, ինչից հետո սպասվում է Ալեքսանդր Իսակի տեղափոխության հարցի լուծումը։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք ակումբներ, սակայն Ռեմզին նախընտրել է միանալ «Նյուքասլին»։