Անգլիական «Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված է «Ռեալ Մադրիդի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյով։
Ըստ Նիկոլո Շիրայի՝ կողմերը նախնական բանակցություններ են վարել, որոնք ավարտվել են դրական նոտայով։ Պնդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բրազիլացուն մինչև 2030 թվականը պայմանագիր առաջարկել՝ իրենց մտադրությունների լրջությունը ցույց տալու համար։
Որոշումը կախված կլինի Ռոդրիգոյից. եթե նա ցանկանա հեռանալ, «Ռեալը» նրան կթողնի 100 միլիոն եվրոյի դիմաց։ Անցյալ մրցաշրջանում 24-ամյա Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 54 խաղ, խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։