Հինգշաբթի օրը հարձակվողական կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն պաշտոնապես դարձավ «Ռեալ Մադրիդի» խաղացող։ Արգենտինացին դարձավ չափահաս, և նույն օրը սկսվեց նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։
«Ռեալում» իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Մաստանտուոնոն մի փոքր զարմացրեց՝ ասելով, որ աշխարհի լավագույն խաղացողը «Բարսելոնայի» լեգենդ Լիոնել Մեսսին է։
«Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ», – ասաց Մաստանտուոնոն։
Ֆրանկո Մաստանտուոնոն իր դեբյուտային մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում կխաղա 30 համարի ներքո, ինչը նշանակում է, որ խաղացողը չի ընդգրկվի մեկնարկային կազմում։ Լա Լիգայի հիմնական խաղացողները ներկայացված են 1-ից 25 համարների ներքո։