«Բարսելոնայի» պաշտպանը կհեռանա ակումբից

«Բարսելոնայի» աջ պաշտպան Էկտոր Ֆորտը շուտով կհեռանա ակումբից, հայտնում է Sport.es-ը։
19-ամյա ֆուտբոլիստը կընդգրկվի օգոստոսի 16-ին «Մալյորկայի» դեմ Լա Լիգայի առաջին տուրի խաղի հայտացուցակում, իսկ հանդիպումից հետո կմեկնի վարձակալության։

Նրա նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող մի քանի ակումբներ արդեն առաջարկներ են ներկայացրել, և Ֆորտը առաջիկա օրերին կընդունի դրանցից մեկը։ Ավելի վաղ «Բարսելոնան» խորհուրդ էր տվել երիտասարդ պաշտպանին տեղափոխվել վարձակալությամբ, քանի որ Ժյուլ Կունդեի և Էրիկ Գարսիայի հետ մրցակցությունում հիմնական կազմում տեղ գրավելը դժվար կլինի։

Ֆորտը «կապտանռնագույնների» հիմնական թիմի կազմում անցկացրել է 30 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։