«Բարսելոնայի» նախկին կենտրոնական պաշտպան ԻնՅիգո Մարտինեսը, որը վերջերս միացել է «Ալ Նասրին», բացահայտել է իր տեղափոխության պատճառները: 34-ամյա խաղացողը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Բլաուգրանայի» հետ, ապա պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի ակումբի հետ:
«Ես խոսեցի Ֆլիկի հետ, երբ մարզական հավաքն ավարտվեց: Գիտեի, որ նա կհասկանա, և ես անկեղծ էի նրա հետ: Ես 34 տարեկան եմ, և պայմանագրիս մեջ մնացել էր ընդամենը մեկ տարի: Բանը նրանում չէ, որ ես շատ չէի վաստակում «Բարսելոնայում»: Ես բավականին լավ աշխատավարձ ունեի, և իմ ընտանիքը նույնպես հարմարավետ էր: Բայց նման հնարավորությունները հազվադեպ են լինում. դժվար է ասել՝ ոչ: Ֆլիկը զարմացած էր, բայց լիովին հասկացավ: Դա հաճելի զրույց էր, բայց տխուր ինձ համար, քանի որ չէի ուզում հրաժեշտ տալ մարզչին և ակումբին», – Մարտինեսի խոսքերն է փոխանցում Managing Barca-ն:
Իսպանացին երկու տարի անցկացրել է «Բարսելոնայում»: