Հայտնի է՝ ինչ պայմաններով Ջանլուիջի Դոննարուման կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»

Հայտնի է դարձել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի աշխատավարձը, եթե նա տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»։ Ինչպես հայտնի է դարձել La Stampa-ին, 26-ամյա Դոննարուման Անգլիայում տարեկան կվաստակի 12 միլիոն եվրո՝ գումարած տարբեր բոնուսներ։

Աղբյուրի տվյալներով՝ դարպասապահի ձեռքբերումը «Մանչեսթեր Սիթիին» կարող է արժենալ մոտ 35 միլիոն եվրո։ Դոննարուման ՊՍԺ-ում խաղում է 2021 թվականից։ Սակայն արդեն հայտնի է, որ դարպասապահը չի մնա թիմի հետ գալիք մրցաշրջանում։

Ամբողջ ընթացքում դարպասապահը ֆրանսիական գրանդի մարզաշապիկով անցկացրել է 161 խաղ և կարողացել է 56 անգամ անվնաս պահել դարպասը։