Ուեյն Ռունի․ «Նա կրկին կփորձի տեղավորվել մարզիչ Տուխելի ծրագրերում»

«Էվերթոնի» նախկին խաղացող Ուեյն Ռունին մեկնաբանել է հարձակվողական կիսապաշտպան Ջեք Գրիլիշի տեղափոխությունը թիմ: «Էվերթոնը» խաղացողին վարձակալությամբ է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիից»:

«Կարծում եմ՝ սա հիանալի հնարավորություն է Ջեքի համար: Ակնհայտ է, որ նա եկել է հսկայական ֆուտբոլային ակումբ՝ հիանալի երկրպագուների բազայով: Ջեքի համար այս ակումբ գալը հնարավորություն է ապացուցելու իրեն, լինելու թիմի հիմնական խաղացողներից մեկը և «Էվերթոնին» վերադարձնելու այնտեղ, որտեղ նրանք պետք է լինեն լիգայի աղյուսակում: Եվ, իհարկե, նա կրկին կփորձի տեղավորվել մարզիչ Տուխելի ծրագրերում», – ասել է Ռունին BBC-ին:

Անգլիայի առաջնության առաջին փուլում «Էվերթոնը» կխաղա «Լիդսի» հետ: Խաղը կկայանա երկուշաբթի՝ օգոստոսի 18-ին։