Բրունո Ֆերնանդեշ. «Կարևոր չէ, թե ես քանի գոլ կխփեմ կամ փոխանցում կկատարեմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշը, խոսելով ESPN-ի հետ, վստահեցրել է, որ իր հիմնական նպատակը թիմային հաջողություններն են, ոչ թե անձնական վիճակագրությունը։

«Հուսով եմ՝ այս տարի «Մանչեսթեր Յունայթեդի» անունն ավելի շատ կլսեք, քան իմը։ Կարևոր չէ, թե ես քանի գոլ կխփեմ կամ ասիստ կկատարեմ, եթե թիմը մեծ նվաճումների հասնի։ Ավելի քիչ արդյունավետ գործողություններ ունենալը, բայց ավելի շատ թիմային հաջողություն տեսնելը ինձ կդարձնի երջանիկ», – նշել է պորտուգալացին։

Նախորդ մրցաշրջանում Ֆեռնանդեշը մասնակցել էր 57 խաղի, խփել 19 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։