«Բարսելոնան» կորուստներ ունի Լա Լիգայի առաջին տուրից առաջ

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, կիսապաշտպաններ Մարկ Կասադոն և Մարկ Բեռնալը, հնարավոր է, որ չմասնակցեն Լա լիգայի առաջին տուրում «Մալյորկայի» դեմ կայանալիք խաղին, տեղեկացնում է Sport-ը։

Կատալոնական ակումբը շարունակում է պատրաստությունը մրցաշրջանի մեկնարկին, սակայն երեք ֆուտբոլիստներն այս փուլում մարզվում են անհատական ծրագրով և ֆիզիկապես դեռ պատրաստ չեն դաշտ դուրս գալու։ Լևանդովսկին վնասվածք էր ստացել «Կոմոյի» հետ ընկերական խաղում, և գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը չի ցանկանում ռիսկի ենթարկել թիմի հիմնական ռմբարկուին՝ հատկապես նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։

Լեհ հարձակվողը, որը օգոստոսի 21-ին կդառնա 37 տարեկան, նախորդ մրցաշրջանում դարձել էր «Բարսելոնայի» լավագույն ռմբարկուն՝ խփելով 42 գոլ։