«Մանչեսթեր Սիթին» նոր «10» համար ունի

«Մանչեսթեր Սիթին» հայտարարեց, որ թիմի նոր «10» համարով հանդես կգա ակումբի նորեկ, կիսապաշտպան Ռայան Շերկին։ Մինչ այս խաղահամարը պատկանում էր հարձակվող Ջեք Գրիլիշին, որը օգոստոսի 12-ին վարձավճարով միացել է «Էվերթոնին»։

«10» համարը «Սիթիում» խորհրդանշական է․ այն կրել է նաև ակումբի լեգենդ և բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Սերխիո Ագուերոն։