Մանուել Տուլիպա. «Ամեն ինչ կանենք, որպեսզի սխալները չկրկնվեն»

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան և կիսապաշտպան Կարեն Մուրադյանը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում «Սպարտայի» դեմ պատասխան խաղից առաջ անցկացված մամուլի ասուլիսում ներկայացրել են իրենց սպասումները հանդիպումից։

Տուլիպայի խոսքով՝ թիմը պետք է ճիշտ հետևություններ անի առաջին խաղից և այս անգամ հանդես գա ավելի բարձր մակարդակով։
«Կփորձենք ուժեղացնել ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունները։ Առաջին խաղում կային պահեր, երբ վերահսկում էինք խաղի ընթացքը, բայց մի քանի սխալի պատճառով մրցակիցը կարողացավ օգտվել հնարավորություններից։ Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ սխալները չկրկնվեն, և այդ դեպքում վստահ եմ՝ կհասնենք հաջողության», – նշել է նա։