«Մանչեսթեր Յունայթեդը» վճռականորեն տրամադրված է իրականացնել «Բրայթոնի» կիսապաշտպան Կառլոս Բալեբայի տրանսֆերը։
«Ճայերը» չեն ցանկանում վաճառել 21-ամյա ֆուտբոլիստին և միտումնավոր բարձրացնում են իրենց պահանջվող գինը՝ գնորդներին վախեցնելու համար։ Թվում է, թե սա չի աշխատի «Կարմիր սատանաների» դեմ. TEAMtalk-ի տվյալներով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել «ցանկացած գումարից»՝ այս ամռանը խոստումնալից կամերունցուն ձեռք բերելու համար։
Ակումբը գիտակցում է ապագայում մեծ ծախսերի հետևանքները, բայց պատրաստ չէ ետ քայլ ատարել։ Transfermarkt-ը Կառլոս Բալեբային գնահատում է 40 միլիոն եվրոյով, բայց լուրեր են շրջանառվում, որ «Բրայթոնը» կիսապաշտպանի համար պահանջում է ավելի քան 115 միլիոն եվրո։