«Չելսիի» ֆուտբոլիստները գումար կուղարկեն Դիոգու Ժոտայի և Անդրե Սիլվայի ընտանիքին

«Չելսիի» ֆուտբոլիստները որոշել են օգնել Դիոգու Ժոտայի և Անդրե Սիլվայի ընտանիքին։ Ֆուտբոլիստները մահացել են հուլիսի 3-ին Իսպանիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։

Ակումբային աշխարհի առաջնությունը հաղթելու համար «Չելսին» ֆուտբոլիստներին հատկացրել է մոտ 15.5 միլիոն դոլար որպես բոնուս։ Այս գումարը հավասարապես կբաշխվի խաղացողների միջև։ Միևնույն ժամանակ, ակումբը և խաղացողները համատեղ որոշում են կայացրել՝ միջոցների մի մասը կուղարկվի Դիոգու Ժոտայի և Անդրե Սիլվայի ընտանիքին։ Այս մասին իր էջերում հայտնում է The Athletic-ը։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Ակումբային աշխարհի առաջնության եզրափակչում «Չելսին» խոշոր հաշվով հաղթեց ՊՍԺ-ին 3։0 հաշվով։