Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թվականի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն խաղացող, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Դեմբելեն վճռորոշ դեր է խաղացել փարիզյան ակումբի պատմական հաջողության մեջ՝ օգնելով թիմին առաջին անգամ նվաճել տիտղոսը։ Ֆրանսիացին գոլային փոխանցում է կատարել Գոնսալու Ռամուշին, որի գոլը ապահովել է ՊՍԺ-ի քամբեքը «Տոտենհեմի» դեմ խաղի հիմնական ժամանակում։
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Դեմբելեն նույնպես աչքի է ընկել իր ճշգրիտ հարվածով, իսկ փարիզյան գրանդը հաղթել է լոնդոնյան թիմին և արժանացել գավաթին։