«Միլանը» մոտ է ևս մեկ տրանսֆեր իրականացնելուն

Իտալական «Միլանը» պատրաստվում է ձեռք բերել «Յանգ Բոյզի» պաշտպան Զաքարի Աթեկամեին, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը արդեն հասել են բանավոր համաձայնության, և տրանսֆերի արժեքը կկազմի 10 միլիոն եվրո։ Բացի այդ, շվեյցարական ակումբը կպահպանի 10% բաժին Աթեկամեի հաջորդ հնարավոր վաճառքից։

20-ամյա շվեյցարացի ֆուտբոլիստը շուտով կժամանի Իտալիա՝ «Միլանի» բժշկական զննությանը մասնակցելու համար։ Աթեկամեն «Յանգ Բոյզին» միացել է 2024-ի հունվարին և այդ ընթացքում անցկացրել է 47 հանդիպում, խփել 1 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում։