UEFA Super Cup. ՊՍԺ-ն` ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր

ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի ՊՍԺ – «Թոթենհեմ» հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով, իսկ հաղթողը որոշվեց ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով։

Խաղի հաշիվը բացվեց 39-րդ րոպեին Միկի Վան դե Վենի գոլի շնորհիվ։

48-րդ րոպեին անգլիական ակումբի նորանշանակ ավագը` Քրիստիան Ռոմերոն երկրորդ գնդակն ուղարկեց ՊՍԺ-ի դարպասը։

Փարիզյան թիմի կազմում 85-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լի Կան Ինը։

94-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց Գոնսալու Ռամուշը։

Թիմերը 11 մետրանոց հարվածաշարն ավարտվեց 4-3 հաշվով` ՊՍԺ-ի հաղթանակով։