Պաշտոնական. «Միլանը» նոր պաշտպան ունի

«Միլանը» պաշտոնապես հայտարարեց «Ջենոայի» պաշտպան Կոնի Դե Վինտերի տրանսֆերի մասին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը։

Transfermarkt-ի տվյալներով՝ միլանյան ակումբը բելգիացի ֆուտբոլիստի համար վճարել է 20 միլիոն եվրո։

Դե Վինտերը «Ջենոայում» էր 2023 թվականի օգոստոսից․ 57 հանդիպումներում նա խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ 23-ամյա պաշտպանն այս տարվա մարտից հրավիրվում է Բելգիայի ազգային հավաքական, որի կազմում արդեն անցկացրել է 3 խաղ։