«Թոթենհեմը» նոր ավագ է ընտրել Հյոն-մին Սոնի հեռանալուց հետո։
Գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը հայտարարել է պաշտպան Քրիստիան Ռոմերոյին թիմի ավագ նշանակելու որոշման մասին։
«Ես շատ լավ զրույց ունեցա Ռոմերոյի հետ, նա մեր ավագը կլինի։ Նա շատ շոյված էր և ուրախ դրա համար։ Նա մեզ կտանի ոչ միայն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին, այլև մրցաշրջանի բոլոր խաղերին։ Կարծում եմ՝ Ռոմերոն ունի բոլոր անհրաժեշտ որակները», – լրագրողներին ասել է Ֆրանկը։