Պրեմիեր Լիգայի առաջին տուրի հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի բոլոր խաղերը կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի, հայտնում է BBC-ն։

Երկու եղբայրները հուլիսին զոհվել էին Իսպանիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Անդրե Սիլվան հանդես էր գալիս Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնի «Պենաֆիելում»։

Առաջիկա հանգստյան օրերին Պրեմիեր լիգայի բոլոր խաղերում ֆուտբոլիստները կկրի սև ժապավեններ։ «Լիվերպուլը» և «Վուլվերհեմփթոնը», որտեղ Ժոտան նախկինում խաղացել է, կանցկացնեն հատուկ արարողություններ՝ համապատասխանաբար օգոստոսի 15-ին «Բորնմութի» և օգոստոսի 16-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումներից առաջ։

«Լիվերպուլը» նախկինում դուրս էր բերել շրջանառությունից Ժոտայի 20-րդ համարը։ Նա մերսիսայդյան ակումբի կազմում դարձել էր Անգլիայի չեմպիոն, նվաճել էր Անգլիայի գավաթն ու Լիգայի գավաթը, իսկ Պորտուգալիայի հավաքականի կազմում՝ երկու անգամ հաղթել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում։