«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է 2020 թվականին «Ոսկե գնդակ» չստանալու թեմային։
Լեհ ֆուտբոլիստը համարվում էր մրցանակի գլխավոր ֆավորիտը, սակայն France Football-ը կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկել էր տարվա լավագույն ֆուտբոլիստների և մարզիչների ընտրությունը։
«Դա իմ կարիերայի գագաթնակետն էր։ Ես «Բավարիայի» հետ հաղթել էի ամեն ինչ։ Ամենաբարդն այն է, որ մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը»», — ասել է Լևանդովսկին։