«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ ստեղծված իրավիճակին, տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
«Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահներից է, և այդ փաստը որևէ կասկած չի հարուցում։ Որպես մարդ՝ նա էլ ավելի լավն է։ Բայց սա մեր աշխատանքն է։
Երբեմն ստիպված ենք լինում ծանր որոշումներ կայացնել։ Եթե դրանք հեշտ տրվեին, ցանկացած մեկը կկարողանար կայացնել։ Այս որոշումը վերաբերում է միայն դարպասապահի խաղաոճին, որն անհրաժեշտ է իմ թիմին»,- նշել է իսպանացի մասնագետը։